Ալիևը Նախիջևանը անվանել է Ադրբեջանի «պատմական տարածք» և կրկին տարածքային պահանջներ է հնչեցրել Հայաստանի նկատմամբ

Երեկ՝ մարտի 5-ին, Իգդիր-Նախիջևան գազատարի բացման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Նախիջևանը, որը «Ադրբեջանի պատմական տարածքն է, ավելի քան մեկ դար անջատված է երկրի հիմնական մասից և չունի ցամաքային կապ, քանի որ խորհրդային վարչակազմը Արևմտյան Զանգեզուրն անջատել է Ադրբեջանից և փոխանցել Հայաստանին»։ Ադրբեջանի նախագահին մեջբերում է թուրքական Anadolu լրատվամիջոցը։

Սրանով Ալիևը հերթական անգամ տրածքային պահանջ է հնչեցրել Հայաստանի նկատմամբ:

«Ղարաբաղյան 1-ին պատերազմի ժամանակ Հայաստանը շրջափակել է Նախիջեւանը։ Հայերը ցանկանում էին գրավել Նախիջեւանը, ինչպես արեցին Ղարաբաղում։ Հայրս՝ Հեյդար Ալիևը, որն այն ժամանակ Նախիջևանի ղեկավարն էր, դա թույլ չտվեց։ Նախիջեւանի չգրավման պատճառներից մեկը Նախիջեւանի եւ Թուրքիայի միջեւ Հույսի կամուրջի կառուցումն էր։ «Թուրքիայի օգնությունը նշանակալի ներդրում է ունեցել Նախիջևանի անվտանգության գործում», — ասել է Ալիևը։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728