Skip to main content

Նման իրավիճակ կամ քննարկում չի եղել․ ՄԻՊ

Մամուլում տարածված տեղեկատվությունների մասին, շատ տարակուսած էի, որովհետև ընդհանրապես նման իրավիճակ կամ քննարկում չի եղել Ազատության հրապարակում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

«Ես զարմացած եմ, թե ինչպես է հայտնվել այդ տեղեկատվությունն, որովհետև ի սկզբանե գաղափարը եղել է այն, որ պարզապես ինչպես ցանկացած հաստատություն գնալիս, աշխատակազմը հետաքրքրվում է, թե արդյոք այդ պահին հնարավոր է, օրինակ, զրուցել անձանց հետ: Մեզ տեղեկացրել է գործընկերը, որ այս պահին տիկին Թանդիլյանը քնած է, իսկ մյուս գործընկերը, որը որպես բժիշկ ներկայացավ, նշել է, որ բացի նրանից, որ քնած է, նաև թույլ է զգում իրեն հաղորդակցության համար»,- ասել է նա:

Մանասյանը վերջում հավելեց, որ նման տեղեկատվության շուրջ տեղի ունեցող խոսակցությունները փոխում են մարդասիրական միջոցառման էությունն։

«Այդ ամենը փոխում է մարդասիրական միջոցառման էությունն՝ դարձնելով այն ներքաղաքական, որի իմաստը դա չէ միանշանակ»:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031