Էդ ո՞ր ծնողը կթողնի երեխեն գնա անվճար աշխատի, ասում են՝ գնա, ինչ-որ մեկի համար քոծություն անի՞․ Փաշինյան

Էդ մեր մոտ է, որ վերջին զանգից միանգամից գնում են բուհ. աշխարհում գեփիեր հասկացություն կա, աշխարհում կամավորության հասկացություն կա, որը բուհ ընդունվելու համար կրեդիտ է: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեզ մոտ հենց դպրոցը ավարտեցին, վերջ, արդեն իրենք մենակ թոփ մասնագետ են։ Չկա այդպիսի բան։ Մեզ մոտ էդ ո՞ր ծնողը կթողնի, երեխան անվճար աշխատի: Ո՞նց, անվճար գնաք աշխատե՞ք, ինչ-որ մեկի համար քոծությունը անե՞ք, ո՞նց կարելի է այդպիսի բան անել։

Ես կտրականապես դեմ եմ, երկու տարի առնվազն պիտի ընկերությունում աշխատած լինի, ընկերությունը պետք է ցույց տա, որ ինքը ներդրում է արել այդ աշխատողի վրա աշխատավարձի տեսքով, եկամտային հարկի տեսքով և հիմա ուզում է իր ներդրումը դարձնի շարունակական։ Այ, երբ որ այդ ընկերությունից մասնավոր կգնան հետ, չենք գա, այդ ժամանակ այդ ընկերությունը կգնա իր ընտանիքի անդամների հետևից։ Կառավարությունից, որ մեկը գնա, ասի, բա այս ինչի չես վերադարձել, 25 էջերով ուղիղ եթերներ կանեն եւ այլն, բայց մասնավոր հետ այդպես չենք կարողանալու խոսել:

Բայց մյուս կողմից մասնավորին ճանապարհը պիտի փակենք, որ այդ իմ ասած «ֆաբրիկա զվյոզը» չստեղծեն։ Ուրիշ ճանապարհ չկա»,- հայտարարեց Փաշինյանը:

Նա նկատեց, որ աշխարհում բակալավրից հետո միանգամից մագիստրատուրա գնալու կուլտուրան այդպես շատ տարածված չէ. «Մարդիկ մի հատ պաուզա են վերցնում, մի հատ ուզում են հասկանալ, այս մասնագիտությունը ինչ է, աշխատանքի շուկան ինչ է: Էդ մեզ մոտ է, որ երբ ասում ենք՝ կրթության շարունակականություն, մենք հասկանում ենք, որ զրո դասարանում շնչում ես, ակադեմիկոսի կարգավիճակում արտաշնչում ես։ Կներեք, դա աբսուրդ է, և դրա համար է, որ ունենք այն, ինչ որ ունենք՝ տոննաներով դիպլոմներ, ֆուռերով դիպլոմներ, բայց որ իրականության մեջ ուզում ես հասկանաս ինչ է կատարվում, այդքան էլ տենց չի»,-ասաց վարչապետը:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930