Կավելանան օնլայն խաղատների և բուքմեյքերական գործունեության տուրքերը. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած՝ ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-269-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին և պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագիծն ընդունվեց 58 կողմ, 2 դեմ, 17 ձեռնպահ ձայներով:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն հայտնել էր՝ առաջարկվող օրենսդրական փոփոխություններով երկու անգամ կավելանան օնլայն խաղատների և բուքմեյքերական գործունեության տուրքերը: Կունենանք տարեկան շուրջ 13 միլիարդ դրամ հավելյալ պետական եկամուտներ:

Նրա խոսքով՝ 2024-ին օնլայն խաղատների հաշիվներին լիցքավորվել է ավելի քան 811 միլիարդ դրամ: Եթե այդ գումարները մտնեին տնտեսության մեջ, ՀՆԱ-ն կաճեր 10-15 տոկոսով, պետական եկամուտները՝ 7,34 տոկոսով:

Պատգամավորը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս կարևորագույն նախաձեռնությունում իրեն աջակցելու համար:

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի հետ ընթացքում խաղադրույքների ոլորտին անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31