Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը՝ մարտի 5-ին, մեծ էկրան բարձրացավ «Վազգեն. վերջին սպարապետը» կինոնկարը։ Վազգեն Սարգսյանի ընտանիքի նախաձեռնությամբ, ջանքերով նկարահանված կենսագրական ֆիլմի սյուժեի առանցքում Վազգեն մարդն է, որդին, զգայուն հորեղբայրը, տաղանդավոր գրողը, սիրող տղամարդը, ռազմական և պետական գործիչը։ Ներկայացվում են նրա կյանքի գրեթե բոլոր փուլերը, որոնք միահյուսված են երկրի նորագույն պատմության նշանակալի իրադարձություններին։
Սյուժեի առանցքում Վազգեն մարդն է, որդին, զգայուն հորեղբայրը, տաղանդավոր գրողը, սիրող տղամարդը, ռազմական և պետական գործիչը։ Ներկայացվում են նրա կյանքի գրեթե բոլոր փուլերը, որոնք միահյուսված են մեր երկրի նորագույն պատմության նշանակալի իրադարձություններին։ Ստեղծագործական խմբի համոզմամբ՝ Վազգեն Սարգսյանը կարողացավ մարդկանց պարգևել հաղթանակի բերկրանքը, բայց ժամանակ չգտավ անձնական երջանկության համար՝ մենակ մնալով իր երազանքների ու ճակատագրի առջև։ Ֆիլմը հասցեագրված է և՛ փոքրին, և՛ մեծին, բոլոր նրանց, ում համար թանկ է Հայրենիքն ու նրա հաղթական էջերի մասին նվիրական հիշողությունն ու արժևորումը։
Ֆիլմն անվանել են «Վազգեն. վերջին սպարապետը», քանի որ Վազգեն Սարգսյանը 20-րդ դարի վերջին սպարապետն էր։ Ֆիլմի անվան ընտրությունը որևէ ենթատեքստ չունի։
Սպարապետի դերում ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանն է։
Ես փորձել եմ չկրկնօրինակել Վազգեն Սարգսյանին, քանի որ դա նման կլիներ մուլտիպլիկացիոն ինչ-որ բանի, փորձել եմ նյարդը, տղամարդկությունը, մտածելակերպը, էությունը հասցնել հանդիսատեսին։ Իմ ստեղծագործական կյանքը հաշտ ու խաղաղ չի անցել։ Միշտ վիճել եմ շատ բաների հետ, չեմ համակերպվել, միշտ ցանկացել եմ ինչ-որ բան դեպի լավը փոխել։ Կարծում եմ՝ դա բնավորության գիծ է, որ ժառանգել եմ իմ ընտանիքից և միշտ էլ այդպիսին կլինեմ»,-ասաց դերասանն ու վստահեցրեց՝ իր և Վազգեն Սարգսյանի միջև ընդհանրությունները շատ են։
Ֆիլմը նկարահանել է Genetic Production-ը։ Գլխավոր պրոդյուսերը և մտահղացման հեղինակը Նոնո Սարգսյանն է, սցենարի հեղինակները՝ Լևոն Գալստյանն ու Արամ Կարապետյանը (Արամիս Տատու), որը նաև բեմադրող ռեժիսորն է, երաժշտության հեղինակը՝ Արմեն Մարտիրոսյանը, իսկ բեմադրող նկարիչը՝ Արմեն Ղազարյանը։ Սպարապետ Վազգեն Սարգսյանի դերում ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանն է։ Հերոսի մոր՝ Գրետա մայրիկի կերպարը կերտել է հայտնի դերասանուհի Մարջան Ավետիսյանը, իսկ հոր դերում ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանն է, պատանի Վազգենի դերում Արտուշ Բաղդասարյանն է։ Ֆիլմում հանդես են եկել ՀՀ վաստակավոր արտիստ Լուիզա Ղամբարյանը, Մխիթար Ավետիսյանը և այլ սիրված դերասաններ։
Genetic Production-ի գործունեության գլխավոր նպատակն է արվեստի լեզվով ցույց տալ հայի ինքնությունը, ստեղծարար էությունը, նրա պայքարող և հաղթող ոգին՝ մեր պատմության ականավոր գործիչների, հեղինակավոր մարդկանց օրինակով։