«Իմ Քայլը» հիմնադրամն ու Մատենադարանը միավորում են ջանքերը կրթական և մշակութային ծրագրերի իրականացման համար

Այսօր «Իմ Քայլը» հիմնադրամը և «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամը, ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ միավորելով ուժերը կրթության, ինքնակրթության և մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում։ Հուշագիրը ստորագրվեց «Իմ Քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանի և գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանի միջև:

Հուշագրի շրջանակում նախատեսվում է համատեղ ծրագրերի իրականացում, մասնագիտական վերապատրաստումներ, հանրային իրազեկմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև փոխադարձ աջակցություն մշակութային և կրթական նախաձեռնություններին։

Համագործակցությունը միտված է կրթության դերի բարձրացմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը և նոր հմտությունների ձեռքբերմանը՝ ստեղծելով ինքնակրթության համար ավելի բարենպաստ միջավայր։ Այսուհետ գործընկեր դարձած հիմնադրամները կարող են համատեղ ձևավորել աշխատանքային խմբեր, ներկայանալ այլ համատեղ ծրագրերով ՝ ըստ անհրաժեշտության։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930