70-ամյա վարորդը պարեկներին կաշառք է առաջարկել և գումար նետել մեքենայի սրահ

Փետրվարի 28-ին Կոտայքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին նկատել են, որ «ՋԱԿ» մակնիշի մի ավտոմեքենայի վարորդ ընթացքի ժամանակ օգտվում է բջջային հեռախոսից:

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով նրանք կանգնեցրել են մեքենան։

70-ամյա վարորդը պարեկներին խնդրել է չարձանագրել խախտումը, ապա առաջարկել 5 հազար դրամ։ Իրավապահները վարորդին տեղեկացրել են, որ արարքը հակաօրինական է, սակայն տղամարդը գումարը նետել է պարեկների մեքենայի սրահ։

Ոստիկանության ծառայողին կաշառք առաջարկելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930