Թուրքիայի հետ վաղուց ունենք տարակարծություններ. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բեքայն ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Թուրքիա-Իրան հարաբերություններին: Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը:

Նա, պատասխանելով Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի՝ Իրանի վերաբերյալ վերջին հայտարարությունների մասին հարցին, ասել է. «Մենք մեծ նշանակություն ենք տալիս Թուրքիայի հետ հարաբերություններին: Մեր հարաբերություններում առկա է ընդհանուր շահերի խնդիր, բացի այդ բոլորը գիտեն, որ Թուրքիայի հետ վաղուց ունենք տարակարծություններ:

Երկու կողմի հաջողությունն էլ տարակարծությունների կառավարումն է բավականին խելամիտ կերպով։ Ուշագրավ է, որ երկու կողմերն էլ սա անում են՝ լավ հարաբերությունները չփչացնելով:

Միևնույն ժամանակ մեր լսած խոսքերը կառուցողական չէին և պետք էր, որ Իրանը շատ հստակ հայտարարեր իր դիրքորոշման մասին»:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930