Մեկ շաբաթում գրանցվել է 624 դեպք, որից 167-ը՝ արտակարգ. 70 հրդեհ, 6 ձնաբուք, 8 ինքնասպանության փորձ, 10 թունավորում. ՆԳՆ

Փետրվարի 24-ից մարտի 2-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 624դեպք, որից 167-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Մասնավորապես՝ հրդեհի՝ 70, փլուզման, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ուժեղ քամու, ձնահյուսի՝ 1-ական, ձնաբքի՝ 6, զինամթերքի հայտնաբերման՝ 2, մերկասառույցի՝ 36, թունավորման` 10, ինքնասպանության փորձի՝ 8, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 38, կեղծ ահազանգի՝ 5, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 217, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 22, հրդեհի կեղծ կանչի՝ 25, 180 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 160 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 403 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 261 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 90, զոհվել՝ 7 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 1 մարդ:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930