Skip to main content

Գերիների հարցը ԱԳՆ օրակարգում է, բայց քայլերը գոհացուցիչ չեն. Հովհաննիսյան

Բաքվում պահվող հայ գերիների հարցը ՀՀ ԱԳՆ օրակարգում է, բայց իրականացվող կոնկրետ քայլերը գոհացուցիչ չեն։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը` պատասխանելով ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի հարցին՝ թե արդյոք ԵՄ-ի հետ աշխատանքների ժամանակ կամ այլ խողովակներով արտգործնախարարությունը հնարավորություն ունեցել է բարձրացնելու Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը։

«Տեղի ունեցող այս դատավարությունների ֆոնին ԵՄ–ն ի՞նչ կոնկրետ քայլեր կարող է ձեռնարկել, որպեսզի ադրբեջանական իշխանությունները վերադառնան միջազգայնորեն ճանաչված պարտավորությունների կատարմանը»,– հարցել է Գևորգյանը։

Ի պատասխան Հովհաննիսյանն ասել է, որ ոչ միայն վերջին շրջանում, այլև միշտ ԱԳՆ յուրաքանչյուր պաշտոնյա ԵՄ հետ յուրաքանչյուր միջոցառման, շփման ժամանակ մշտապես այդ հարցը պահում է օրակարգում։

«Կոնկրետ գործողությունները, քայլերը, ասել, որ մեզ համար գոհացուցիչ են` ոչ, բայց պետք է շարունակել աշխատանքը. ինչպես գիտեք` դիվանագիտությունն ունի փակ և կուլիսային գործընթացներ, այդ առումով թե՛ Բրյուսելի, թե՛ անդամ երկրների հետ շարունակվում են աշխատանքները»,- նշել է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում այս պահին պահվում է Բաքվի կողմից հաստատված 23 գերի։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031