Հունգարիան մնում է խաղաղության կողմնակից. Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Եվրոպական երկրների ղեկավարների՝ Լոնդոնում կայացած հանդիպման արդյունքները վտանգավոր է անվանել, քանի որ նրանք որոշել են շարունակել պատերազմն Ուկրաինայում և նույնն են դրդում անել հենց Ուկրաինային։

«Սա վատ է, վտանգավոր և սխալ: Հունգարիան մնում է խաղաղության կողմնակից»,- գրել է նա սոցցանցի իր էջում։

Հիշեցնենք՝ Լոնդոնում մեկնարկել էր Ուկրաինայի հարցով եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովը, որը կազմակերպել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։

Քիր Սթարմերը ընթացիկ գագաթնաժողովն անվանել էր «սերունդների մեջ մեկ անգամ պատահող պահ» եվրոպական անվտանգության համար:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031