Բժիշկների նկատմամբ բռնությունը մեր հասարակության մեջ առկա ամենատարօրինակ երևույթներից մեկն է․ դա զազրելի է. Ավինյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական այսօրվա՝մարտի 3-ի խորհրդակցության ժամանակ անդրադարձ եղավ բժիշկների նկատմամբ աշխատանքային պարտականությունները կատարելիս գրանցված ոտնձգության վերջին դեպքին։

«Սրանք ցավալի դեպքեր են, բժիշկների նկատմամբ բռնությունը մեր հասարակության մեջ առկա ամենատարօրինակ երևույթներից մեկն է, որն, անկեղծ ասած, լավ բան չի խոսում մեր մասին, մեր հանրության մասին։

Կարծում եմ՝ բարձրաձայնելու, դրա մասին հաճախակի խոսելու կարիք ունենք, ամեն նմանատիպ դեպքը պետք է արժանանա համապատասխան վերաբերմունքի՝ և խոսքով, և իրավապահ համակարգի կողմից, որովհետև բժիշկներն իրենց ծառայությունն են իրականացնում։

Իրենց հիմնական նպատակը կյանքեր փրկելն է, մարդկանց առողջությունը պահպանելը։ Հարազատին պարզ է, որ շատ են սիրում, բայց դա որևէ կերպ թույլ չի տալիս նմանատիպ դրսևորումներ ունենալ բժիշկների նկատմամբ։ Սա զազրելի և ամենատարօրինակ երևույթներից մեկն է, որ մեր հանրության մեջ առկա է․ նմանատիպ ամեն արձանագրված դեպքը պետք է բարձրաձայնվի, որովհետև իրապես ամոթ է»,- ասաց նա։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930