Զելենսկին հանդիպել է Չառլզ երրորդի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Արևելյան Անգլիայի Նորֆոլկի Սանդրինգհեմ պալատում հանդիպել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի հետ, հայտնում է BBC-ն։

Մինչ այս՝ մարտի 2-ին, Զելենսկին մասնակցել է եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովին՝ նվիրված Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանը։

BBC-ն նշում է, որ Սանդրինգհեմում տեղի որոշ բնակիչներ Զելենսկիին դիմավորել են՝ ձեռքներին ուկրաինական դրոշներով։ Լրատվական ծառայությունը, հղում անելով «արքայական աղբյուրներին», գրում է, որ Ուկրաինայի առաջնորդին պալատում «ջերմ ընդունել են», իսկ Զելենսկու հանդիպումը Չարլզ III-ի հետ տևել է ընդամենը մեկ ժամից պակաս։

Ավելի ուշ հրապարակված լուսանկարներում երևում էր, թե ինչպես են Մեծ Բրիտանիայի թագավորը և Ուկրաինայի նախագահը թագավորական տան մուտքի մոտ ձեռք սեղմում:

Հանդիպումը նախաձեռնել է Զելենսկին, պարզաբանել է BBC-ն։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930