ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը շնորհավորել է հայ գործընկերներին Դիվանագետի օրվա առթիվ

Շնորհավորում ենք մեր հայ գործընկերներին մասնագիտական տոնի՝ Դիվանագետի օրվա առթիվ։

Այս մասին ուղերձ է հրապարակվել ՀՀ-ում ՌԴ դեսպանատան պաշտոնական էջում։

«Շնորհավորում ենք հայ գործընկերներին մասնագիտական տոնի՝ Դիվանագետի օրվա առթիվ։ Բարձր ենք գնահատում կառուցողական փոխգործակցությունը, որը ձևավորվել է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ի հետ։ Հանրապետության դիվանագիտական ծառայություն իրականացնող աշխատակիցներին և վետերաններին սրտանց մաղթում ենք քաջառողջություն, անսպառ եռանդ, բարեկեցություն և նորանոր ձեռքբերումներ՝ ի բարօրություն եղբայրական Հայաստանի»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031