Շոյգուն ժամանել է Պեկին

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ժամանել է Պեկին՝ հանդիպելու Չինաստանի նախագահ Սի Ծինպինի և Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ, հայտնում է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Անվտանգության խորհրդի քարտուղարի այցը կտևի մեկ օր։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել անվտանգության ոլորտում երկկողմ հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրներ։

Անվտանգության խորհուրդը նշել է, որ ռուս-չինական հարաբերությունները ռազմավարական գործընկերային բնույթ են կրում։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930