Skip to main content

Ստամբուլում վաղը կհանդիպեն ՌԴ-ԱՄՆ դիվանագետները․ Լավրով

Վաղը Ստամբուլում կհանդիպեն Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների դիվանագետները՝ երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեությանը խոչընդոտող հարցերը քննարկելու համար, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Էր-Ռիյադում փետրվարի 18-ին տեղի ունեցած ռուս-ամերիկյան բանակցություններից հետո կողմերը հայտարարեցին, որ պայմանավորվել են ջանքեր գործադրել՝ վերականգնելու դեսպանատների լիարժեք գործունեությունը։

Այս շաբաթասկզբին Լավրովը տեղեկացրեց, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն այս շաբաթ բանակցությունների ամբողջական փուլ կանցկացնեն՝ երկու երկրների դիվանագիտական առաքելությունների գործունեության հետ կապված խնդիրները լուծելու համար՝ նշելով, որ անցյալ շաբաթ այդ թեմայով տեխնիկական շփումներ են տեղի ունեցել։

«Այս շաբաթ տեղի կունենան լիարժեք խորհրդակցություններ, որոնք, հուսով եմ, կվերացնեն վերջին տարիներին կուտակված արհեստական խոչընդոտները»,- ասել էր Լավրովը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031