Թրամփը կողմ է Ուկրաինայում խաղաղապահների տեղակայմանը՝ կողմերի համաձայնությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում Ուկրաինայում խաղաղապահ զորակազմ տեղակայելը, որը կգոհացնի բոլոր կողմերին: Այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում:

«Անհրաժեշտ է խաղաղապահ զորակազմի այնպիսի ձև, որը կգոհացնի բոլորին», — ասել է նա։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ չի առարկում եվրոպական երկրներից խաղաղապահների տեղակայմանն Ուկրաինայում։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ անիմաստ է համարում ամերիկյան խաղաղապահ զորակազմի տեղակայումն այնտեղ, քանի որ ԱՄՆ-ն հեռու է, և իրենց միջև կա օվկիանոս։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031