Հռոմի Ֆրանցիսկոս պապի վիճակը շարունակում է մնալ ծանր, նա գիտակից է, սակայն երիկամային անբավարարության նշաններ է ցույց տալիս։
Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը, հայտնում է ANSA-ն։
Երեկոյան պոնտիֆիկոսը չի ունեցել նոր շնչառական ճգնաժամեր, նրան տրվել է «երկու չափաբաժին արյան խտացված կարմիր բջիջներ՝ դրական ազդեցությամբ և հեմոգլոբինի մակարդակի բարձրացումով», — հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ թեթև երիկամային անբավարարությունը ներկայումս վերահսկվում է:
Ֆրանցիսկոսը մնում է Հռոմի Gemelli հիվանդանոցում՝ ստանալով թթվածնային թերապիա։ Այս մեթոդը օգտագործվում է արյան մեջ թթվածնի մակարդակը լրացնելու համար։
Բժիշկները կլինիկական պատկերը բարդ են որակել և նշել, որ թերապիայի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է սպասել։
88-ամյա պոնտիֆիկոսը փետրվարի 14-ին հոսպիտալացվել էր շնչառական վարակի պատճառով, իսկ չորս օր անց Վատիկանը հայտարարեց, որ նրա մոտ կրկնակի թոքաբորբ է ախտորոշվել։
Ֆրանցիսկոսը բժշկական օգնության կարիք ուներ երկարատև ասթմատիկ շնչառական ճգնաժամի պատճառով, և արյան թեստերը «բացահայտեցին սակավարյունությունից առաջացած թրոմբոցիտների քանակի նվազում», պարզաբանել էր Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը: