Կտրամադրի արդյոք Ուկրաինան ԱՄՆ-ին հազվագյուտ մետաղներ

ԱՄՆ-ն և Ուկրաինան գտնվում են բնական ռեսուրսների համաձայնագրի շուրջ բանակցությունների եզրափակիչ փուլում: Այս մասին հայտնել է The New York Times-ը:

Փաստաթղթով նախատեսում է, որ Վաշինգտոնը կստանա բնական ռեսուրսներից Ուկրաինայի եկամուտների մի մասը։

«Փետրվարի 24-ին քննարկված համաձայնագրի տարբերակը, Ուկրաինայի համար ավելի շահավետ պայմաններ էր պարունակում, քան նախորդները, բայց չէր ներառում Կիևի պահանջած անվտանգային երաշխիքները», — նշել է թերթը:

Համաձայնագրից հանվել է բնական պաշարների, այդ թվում՝ նավթի, գազի և օգտակար հանածոների արդյունահանումից ստացված 500 մլրդ դոլարի եկամուտների փոխանցման պահանջը: Միևնույն ժամանակ, ըստ աղբյուրների, բանակցությունները շարունակվում են, և գործարքի պայմանները կարող են փոխվել:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինային տրամադրած ֆինանսական և ռազմական օգնության դիմաց Վաշինգտոնը Կիևից հազվագյուտ մետաղների մատակարարման երաշխիքներ է ակնկալում:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031