Skip to main content

Լավրովը ժամանել է Իրան

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Իրան։ ՌԴ դիվանագիտության ղեկավարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանի օդանավակայանում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նախատեսվում է մտքերի փոխանակում մի շարք հրատապ միջազգային հարցերի շուրջ, այդ թվում՝ իրավիճակը Սիրիայում, Անդրկովկասում, Աֆղանստանում, Եմենում, Պարսից ծոցի գոտում, Մերձավոր Արևելքում։

Նախկինում Լավրովն այցելել էր Թուրքիա, որտեղ բանակցություններ էր վարել իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ: Նրան ընդունել էր նաև հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նախորդ անգամ ՌԴ ԱԳՆ ղեկավարը Թեհրան էր այցելել 2023 թվականի հոկտեմբերին՝ մասնակցելու Հարավային Կովկասի «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի նախարարական հանդիպմանը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031