Ուկրաինական պատերազմի երրորդ տարելիցին նվիրված ցույցեր եվրոպական երկրներում

Եվրոպական երկրներում ուկրաինական պատերազմի երրորդ տարելիցի կապակցությամբ, ի աջակցություն Կիևի, փետրվարի 23-ին ցույցեր են տեղի ունեցել։

Բրյուսելում փողոց դուրս եկած մի քանի հազար ցուցարարներ երգել են Ուկրաինայի հիմնը և վանկարկել՝ «Ռուսաստանը պետք է վճարի», «Փառք Ուկրաինային», «Խաղաղություն Եվրոպային, հաղթանակ Ուկրաինային»։

Ցույցի ընթացքում նաև օդային տագնապ է միացվել, որն ուկրաինացիները գրեթե ամեն օր լսում են հրետակոծության ժամանակ։

Ի պաշտպանություն Ուկրաինայի՝ երթ է տեղի ունեցել նաև Պրահայում։ Չեխիայի նախագահ Պետր Պավելը ցուցարարներին ասել է, որ Ռուսաստանը, ներխուժելով Ուկրաինայի տարածք, դարձել է ագրեսոր և խախտել է միջազգային իրավունքը։

Վերջին մի քանի օրերերին Կիևին աջակցող ցույցեր են տեղի ունեցել աշխարհի մի քանի հարյուր քաղաքներում։

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվեց Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ արձակվեցին ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728