Հռոմի պապը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում

Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել, na նա շնչառական նոպա էր ունեցել։ Ինչպես փոխանցում է Ռիա նովոստի-ն, հայտնում է Վատիկանի մամուլի ծառայությունը։

Վատիկանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ Պապի վիճակը շարունակում է մնալ կրիտիկական։

«Այսօր առավոտյան Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շնչառական երկարատև նոպա է ունեցել, անհրաժեշտ է եղել թթվածին: Արյան այսօրվա թեստերը նաև բացահայտեցին թրոմբոցիտոպենիա (թրոմբոցիտների քանակի իջեցում -խմբ.), կապված անեմիայի հետ, որը պահանջում էր արյան փոխներարկում»,- ասվում է Վատիկանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031