Արգենտինայի նախագահը Իլոն Մասկին շղթայավոր սղոց է նվիրել (տեսանյութ)

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեին Մերիլենդում Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում Իլոն Մասկին ոսկեպատ շղթայավոր սղոց է նվիրել:

Մասկն այն անվանել է «բյուրոկրատիայի սղոց»:

Սղոցի շեղբին փորագրված է «Viva la libertad, carajo» կարգախոսը, որը բառացի թարգմանաբար նշանակում է «Կեցցե ազատությունը, գրողը տանի»:

Արգենտինայի նախագահն այս արտահայտությունն օգտագործել է որպես կարգախոս 2021 թվականի խորհրդարանական և 2023 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ։

Արգենտինայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ սղոցը Միլեի աշխատասենյակում կախվածի ճշգրիտ կրկնօրինակն է: Ինքը՝ նախագահը, նախընտրական քարոզարշավի ժամանակ սղոց է տարել՝ ցույց տալով, որ ցանկանում է կրճատել պետական ​​ապարատի ծախսերը։

Կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE), որն այժմ ղեկավարում է Իլոն Մասկը, ներկայումս զբաղվում է հենց այս «կառավարական բյուրոկրատիայի ապամոնտաժմամբ»:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031