Մոսկվայի համար անընդունելի է Ուկրաինա զորքեր ուղարկելու բրիտանական ցանկացած ծրագիր․ Պեսկով

Մոսկվան մտահոգությամբ է հետևում Մեծ Բրիտանիայի վարչապետի հայտարարություններին, այսօր ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն՝ ընդգծելով, որ անընդունելի է Ուկրաինա զորքեր ուղարկելու բրիտանական ցանկացած ծրագիր։

«Առաջարկն անընդունելի է, քանի որ դրանում կներգրավվեն ՆԱՏՕ-ի անդամ երկրի ուժեր և հետևաբար Ռուսաստանի սեփական անվտանգության համար հետևանքներ կունենան», — հայտարարել է Պոսկովը։

Օրերս Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել էր, որ պատրաստ է զորքեր տեղակայել Ուկրաինայում։ Ռուս-ամերիկյան բանակցություններից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Մոսկվան «ուղղակի սպառնալիք» է համարում Ուկրաինայում ՆԱՏՕ-ի անդամ զորքերի տեղակայման գաղափարը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930