Ուկրաինական հակամարտությունը հնարավոր է լուծել մեկ տարվա ընթացքում, այլապես կարող է Երրորդ համաշխարհային պատերազմ լինել․ Թրամփ

Ռուսաստանը հաղթաթուղթ ունի Ուկրաինայի հետ կապված բանակցություններում, քանի որ զգալի տարածքներ է վերահսկում։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում։

«Կարծում եմ` ռուսներն ուզում են վերջ դնել պատերազմին: Իսկապես այդպես եմ կարծում: Բայց նրանք հաղթաթուղթ ունեն, քանի որ շատ տարածքներ են գրավել, ուստի առավելություն ունեն», — ասել է նա։

Թրամփը համոզմունք է հայտնել, որ ուկրաինական հակամարտությունը հնարավոր է լուծել մեկ տարվա ընթացքում, այլապես կարող է Երրորդ համաշխարհային պատերազմ լինել։

ԱՄՆ առաջնորդը նաև նշել է, որ իշխանությունները կվերակենդանացնեն Ուկրաինայի հետ հազվագյուտ մետաղների վերաբերյալ գործարքը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները, հրաժարվելով գործարքից, «կոպիտ են վարվել» ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավար Սքոթ Բեսենտի հետ, երբ նա Կիևում էր։

Թրամփն ավելի վաղ ասել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինային 200 մլրդ դոլարով շատ օգնություն է տվել, քան Եվրոպան, բայց այդ գումարը վերադարձնելու մեխանիզմ չի մշակվել։ ԱՄՆ առաջնորդն ուզում է Կիևից հազվագյուտ մետաղներ ստանալ ներդրված գումարի դիմաց։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930