Մի քանի օր շարունակ ՀՀ ամբողջ տարածքում սպասվում են ձյան առատ տեղումներ, մերկասառույց, բուք, քամու ուժգնացում

Փետրվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-23-ը հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-21-ը առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին և΄ գիշերը, և΄ ցերեկն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։

Քամին՝ հարավարևելյան, 2-5 մ/վ, փետրվարի 19-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, 20-21-ը՝ 15-18 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքում փետրվարի 19-ին կեսօրից հետո, 20-23-ը սպասվում է ձյուն, 20-21-ը՝ շատ ուժեղ: Փետրվարի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728