Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունները կարող են տեղի ունենալ փետրվարին. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունները կարող են տեղի ունենալ փետրվարին կամ ավելի ուշ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այս մասին ասել է լրագրողներին։

«Արևմտյան լրատվամիջոցները շատ բան են գրում, մեր լրատվամիջոցները շատ բան են գրում… Կարող է լինել, կարող է և չլինել», — ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինի և Թրամփի բանակցությունները կարող են տեղի ունենալ մինչև փետրվարի վերջ։

Միաժամանակ նա նշել է, որ երկու երկրների ԱԳՆ–ների գծով որոշակի նախապատրաստություն կպահանջվի։

Պեսկովի խոսքով` Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները վերականգնման կարիք ունեն, ԱՄՆ նախկին վարչակազմը նպատակաուղղված վնաս էր հասցնում դրանց։

Ինչ վերաբերում է Ուկրաինայի հարցով ՌԴ բանակցողի նշանակմանը, ապա Պեսկովը նշել է, որ ՌԴ նախագահը որոշում կկայացնի այն բանից հետո, երբ դա կանի ԱՄՆ-ն։

«Երբ ամերիկյան կողմը կորոշի, կախված նրանից, թե ով կլինի դա, մեր նախագահը որոշում կկայացնի մեր ներկայացուցչի վերաբերյալ»,- ասել է Պուտինի խոսնակը։

Նա ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարևոր քայլ է որակել ուկրաինական կարգավորման համար։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728