Իրանում լրտեսության մեղադրանք են առաջադրել երկու բրիտանացու

Իրանի իշխանությունները լրտեսության մեղադրանք են առաջադրել Մեծ Բրիտանիայի երկու քաղաքացու, որոնք ավելի վաղ ձերբակալվել են Քերմանի նահանգում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։

Իրանի Իսլամական Հանրապետության դատական ​​իշխանության ներկայացուցիչ Էսղար Ջահանգիրը հայտնել է, որ ձերբակալված անձինք երկիր են մտել որպես զբոսաշրջիկներ և մի քանի նահանգներում հետախուզական տեղեկություններ են հավաքել։

Ըստ հրապարակման՝ հաստատվել է նշված անձանց կապը հետախուզական ծառայությունների հետ առնչվող հաստատությունների հետ: Կատարվում է լրացուցիչ հետաքննություն։

Իրանում Բրիտանիայի դեսպան Հյուգո Շորթերը Քերմանում հանդիպում է ունեցել ձերբակալված բրիտանացիների հետ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930