Զելենսկին Անկարայում բացել է Ուկրաինայի դեսպանատան նոր շենքը

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի է ունեցել Ուկրաինայի դեսպանատան նոր շենքի բացման արարողությունը։ Այս մասին երեքշաբթի՝ փետրվարի 18-ին, հայտնել է Anadolu-ն։

Արարողությանը ներկա են եղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ուկրաինայի այլ պաշտոնյաներ։

Զելենսկին «շատ խորհրդանշական» է անվանել Անկարայում Ուկրաինայի նոր դեսպանատան շենքի բացումը։ Նախագահն ընդգծել է, որ արարողությանը ներկա են Ղրիմի թաթարական սփյուռքի ներկայացուցիչներ։

Իր ելույթի ժամանակ Զելենսկին ասել է, որ այսօր հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նրանք կքննարկեն ռուսական գերությունից ուկրաինացիների վերադարձը, պարենային անվտանգությունը, Ուկրաինայի անվտանգության երաշխիքները։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728