Պուտինը պատրաստ է Զելենսկու հետ բանակցություններին. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների, սակայն պետք է հաշվի առնել նրա «լեգիտիմության իրավական կողմերը»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Պուտինն ինքը բազմիցս ասել է, որ անհրաժեշտության դեպքում կբանակցի Զելենսկու հետ։ Միևնույն ժամանակ, համաձայնագրերի իրավական արձանագրումը ենթակա է լուրջ քննարկման՝ հաշվի առնելով այն իրողությունը, որը խոսում է անձամբ Զելենսկու լեգիտիմությունը վիճարկելու հնարավորության մասին»,- լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Հիշեցնենք` Վլադիմիր Զելենսկու հնգամյա ժամկետը լրացել է 2024 թվականի մայիսի 21-ին, և ռազմական դրության պատճառով երկրում նախագահական ընտրություններ չեն կայացել։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930