Հռոմի պապը կշարունակի մնալ հիվանդանոցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապի կլինիկական պատկերը բարդ է, նա կմնա հիվանդանոցում:

Այս մասին հաղորդել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։

«Վերջին օրերին և այսօր անցկացված թեստերի արդյունքները հայտնաբերել են շնչուղիների պոլիմիկրոբային վարակ, ինչը հանգեցրել է թերապիայի հետագա փոփոխության: Անցկացված բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս բարդ կլինիկական պատկեր, որը կպահանջի համապատասխան հիվանդանոցային բուժում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Փետրվարի 14-ին ունկնդրության ավարտից հետո 88-ամյա Ֆրանցիսկոս պապը գնացել էր Հռոմի Gemelli հիվանդանոց՝ հետազոտվելու և հիվանդանոցային պայմաններում բրոնխիտի բուժումը շարունակելու համար:Ավելի վաղ Վատիկանի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապին հիվանդանոցում լիարժեք հանգիստ են նշանակել, իսկ լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել առանձին ցուցանիշների բարելավում։

Պապի մերձավորները հայտնել են, որ նրա վիճակն անհանգստության տեղիք չի տալիս։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930