Ըստ Թրամփի՝ հիմա Պուտինը ցանկանում է դադարեցնել կռիվը

ԱՄՆ նխագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «ցանկանում է դադարեցնել կռիվը»: Այս մասին գրում է The Hill-ը:

«Կարծում եմ՝ նա ցանկանում է դադարեցնել կռիվը: Ես դա տեսնում եմ։ Մենք երկար ու ծանր զրույց ենք ունեցել։ Նրանք հաղթել են Հիտլերին, նրանք հաղթել են Նապոլեոնին: Գիտեք, նրանք երկար ժամանակ կռվել են: Նրանք դա արել են նախկինում, բայց ես կարծում եմ, որ նա կցանկանար դադարեցնել կռիվը»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ է ցանկանում Պուտինը:

«Եթե նա շարունակի, դա մեծ խնդիր կլինի մեզ համար, և դա ինձ համար մեծ խնդիր կառաջացներ, քանի որ պարզապես չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա», – ասել է Թրամփը:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031