Skip to main content

Շակիրան հոսպիտալացվել է

Կոլումբիացի երգչուհի Շակիրան իր համաշխարհային շրջագայության ընթացքում հոսպիտալացվել է Պերուում։ Այս մասին գրում է The Guardian-ը։

Երգչուհին դիմել է երկրի մայրաքաղաք Լիմայի կլինիկաներից մեկի շտապ օգնության բաժանմունք՝ բողոքելով որովայնի սուր ցավերից։ Բժիշկները որոշել են նրան հոսպիտալացնել։

Շակիրան ավելի ուշ դիմել է իր երկրպագուներին: Նա հայտարարել է, որ բժիշկներն իրեն խորհուրդ են տվել չեղարկել ելույթը։ Երգչուհին նաև հույս է հայտնել, որ արագ դուրս կգրվի հիվանդանոցից։

Ընդհանուր առմամբ, Շակիրան մինչև հունիսի վերջ շրջագայության ընթացքում նախատեսվում է մոտ 50 համերգ տալ Լատինական Ամերիկայում։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031