Յուլյա Նավալնայան հայտարարել է Ալեքսեյ Նավալնու անվան մրցանակ սահմանելու մասին

Յուլյա Նավալնայան հանգուցյալ ամուսնու անունով մրցանակ է սահմանել։ Մրցանակը կշնորհվի ամեն տարի հունիսի 4-ին՝ Ալեքսեյ Նավալնու ծննդյան օրը, փետրվարի 16-ին ասել է քաղաքական գործչի այրին Բեռլինի Վիլհելմ կայսեր եկեղեցում, Նավալնու հիշատակին նվիրված երեկոյին, գրել է «Медуза»-ն։

Մրցանակը կշնորհվի երիտասարդ քաղաքական գործիչներին, որոնք հանդես կգան «ներքեւների ամենավառ նախաձեռնություններով», որպես օրինակ Նավալնայան մեջբերել է ամուսնու առաջին հակակոռուպցիոն նախագծերից մեկը՝ «РосПил»-ը:

Մրցանակն առաջին անգամ կարող է շնորհվել 2025թ.։ «Ինձ թվում է, որ մենք դադարել ենք ուշադրություն դարձնել Նրանց [«ներքեւների»՝ հանրային նախաձեռնությունների] վրա։ Դրանք կորչում են, նրանց համար դժվար է եւ այլն: Եվ ամեն տարի ես ցանկանում եմ այս մրցանակը հանձնել հունիսի 4-ին՝ Ալեքսեյի ծննդյան օրը»,- նշել է Նավալնայան։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031