Փարիզը երկուշաբթի կհյուրընկալի եվրոպական գագաթնաժողովը

Ֆրանսիան այսօր հայտարարել է, որ երկուշաբթի օրը կհյուրընկալի եվրոպական առաջնորդների գագաթնաժողովը՝ քննարկելու Ուկրաինայի պատերազմն ու եվրոպական անվտանգությունը:

«Մակրոնը կհավաքի եվրոպական հիմնական երկրների ներկայացուցիչներին՝ քննարկելու եվրոպական անվտանգության հարցերը»,-France Inter ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարրոն՝ հավելելով, որ հանդիպումն աշխատանքային կլինի, որը չպետք է «չափից դուրս դրամատիզացնել»:

Ուկրաինայում Թրամփի ներկայացուցիչ Քիթ Քելլոգը շաբաթ օրը հայտարարել է, որ Եվրոպան չի մասնակցի Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններին: Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահի ներկայացուցչի խոսքով, ինքը ներկայումս քննարկումներ է անցկացնում եվրոպացի առաջնորդների հետ և հավաքում նրանց առաջարկները, որպեսզի բանակցությունների ընթացքում հաշվի առնվեն նաև եվրոպական շահերը։

Վեց եվրոպացի դիվանագետներ հայտնել են, որ հրավերներ են ուղարկվել առնվազն Մեծ Բրիտանիային, Գերմանիային, Լեհաստանին, Իտալիային, Դանիային, Եվրամիության ղեկավարությանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կմասնակցի գագաթնաժողովին, Reuters-ին հայտնել են Գերմանիայի կառավարության աղբյուրները, ինչպես և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, հայտնել Է Լեհաստանի խորհրդարանի վերին պալատի անդամը:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728