Իսրայելն ու Ամերիկան ​​ուս ուսի են կանգնած՝ դիմակայելու Իրանի սպառնալիքին․ Նեթանյահու

Իսրայելը և Միացյալ Նահանգները երկուսն էլ վճռական են խափանելու Իրանի միջուկային հավակնությունները և նրա «ագրեսիան» Մերձավոր Արևելքում։ Ինչպես փոխանցում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո։
Երուսաղեմում Ռուբիոյի հետ հանդիպումից հետո Նեթանյահուն ասել է, որ իրենք «շատ արդյունավետ քննարկում» են անցկացրել մի շարք հարցերի շուրջ։

«Իսրայելն ու Ամերիկան ​​ուս ուսի են կանգնած՝ դիմակայելու Իրանի սպառնալիքին։ Մենք պայմանավորվեցինք, որ այաթոլլաները չպետք է միջուկային զենք ունենան, ինչպես նաև պայմանավորվեցինք, որ տարածաշրջանում Իրանի ագրեսիան պետք է հետ մղվի»,- ասել է նա։

Նեթանյահուն նշել է նաև, որ Իսրայելը «հզոր հարված» է հասցրել Իրանին վերջին 16 ամիսների ընթացքում՝ սկսած Գազայում ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի սկսվելուց հետո, և ասել է, որ Թրամփի աջակցությամբ «չեմ կասկածում, որ մենք կարող ենք և կավարտենք աշխատանքը»:

Մարկո Ռուբիոն իր հերթին նշել է, որ. «Յուրաքանչյուր ահաբեկչական խմբավորման, բռնության յուրաքանչյուր գործողության հետևում, ամեն ապակայունացնող գործողությունների հետևում, այն ամենի հետևում, որը սպառնում է խաղաղությանը և կայունությանը միլիոնավոր մարդկանց համար, ովքեր այս տարածաշրջանը տուն են անվանում, Իրանն է»:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031