Գերմանիայում կարող է արտակարգ դրություն հայտարարվել՝ Ուկրաինային աջակցելու նպատակով

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի բացառում երկրում արտակարգ դրություն հայտարարելու հնարավորությունը՝ Ուկրաինային հատկացվելիք ռազմական աջակցության ֆինանսավորման նպատակով: Այդ մասին Գերմանիայի ղեկավարը հայտարարել է Մյունխենում ընթացող անվտանգության համաժողովում:

Օլաֆ Շոլցը նշել է, որ երկրի սահմանադրությունը նախատեսում է արտակարգ իրավիճակներում «պարտքի արգելակ»-ի թուլացման հնարավորություն։ Նա գտնում է, որ Ուկրաինային հատկացվելիք ռազմական աջակցության ֆինանսավորման նպատակով կարելի է արտակարգ իրավիճակ հայտարարել Գերմանիայում: «Պարտքի արգելակ»-ի կանոնն արգելում է երկրի բյուջեից ավելի շատ գումար ծախսել, քան մուտքագրվում է:«Եվրոպայի կենտրոնում պատերազմն արտակարգ իրավիճակ է: Վստահ եմ, որ ընտրություններից հետո Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարանի – խմբ.) մեծամասնությունը պաշտպանելու է դա»,- հայտարարել է Շոլցը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031