Մյունխենի համաժողովին ՌԴ պաշտոնական ներկայացուցիչներ չեն լինի. Զախարովա

Մյունխենի անվտանգության համաժողովին Արտաքին գործերի նախարարության և ռուսական այլ պաշտոնական կառույցների ներկայացուցիչներ չեն լինի. ռուսական կողմին հրավեր չի ուղարկվել, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինչպես գիտեք, ռուս պաշտոնյաները հրավիրված չեն Մյունխենի քաղաքական և անվտանգության հարցերով համաժողովին։ Այս որոշումը կայացվել է մի քանի տարի առաջ։ Սա քաղաքականացված, տարօրինակ որոշում է», — ասել է Զախարովան։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահն ասել էր, որ Գերմանիայում կհանդիպեն ԱՄՆ-ի, ՌԴ-ի ներկայացուցիչներ, ուկրաինական կողմը ևս հրավիրված է: Կիևից չէին հաստատել սա:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031