ԱՄՆ-ը ցանկանում է, որ մենք հնազանդվենք իրենց. Փեզեշքիան

ԱՄՆ-ը մտադիր չէ բանակցություններ վարել Իրանի հետ և ավելի շուտ ցանկանում է, որ Իրանը ենթարկվի իր կամքին։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

«Մենք չենք ասում, որ չենք բանակցի, բայց Թրամփը չի կարող մեր դեմ ամեն տեսակի պատժամիջոցներ կիրառել, հետո խոսել բանակցելու մասին։ Ինչո՞ւ է նա արգելափակել մեզ համար սնունդը, ջուրը և դեղորայքը: Նրանց բանակցություններ պետք չեն: Նրանք ուզում են, որ մենք հնազանդվենք իրենց, բայց մենք չենք հնազանդվի», — ասել է Փեզեշքիանը:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031