«Սպուտնիկ Ադրբեջան»-ի և «BBC News ադրբեջաներեն»-ի խմբագրությունների «աշխատանքը կկարգավորվի» այդ երկրում

«Սպուտնիկ Ադրբեջան»-ի և «BBC News ադրբեջաներեն»-ի խմբագրությունների աշխատանքը կկարգավորվի Ադրբեջանում, հայտնում է Trend-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին։

Լրատվամիջոցը հայտնում է, որ «Սպուտնիկ Ադրբեջանի» լրագրողների թիվը Բաքվում կկրճատվի և կհավասարվի Ռուսաստանում «Ազերթաջ» պետական գործակալության լրագրողների թվին։ Այսինքն՝ այսօրվանից կկրճատվի մինչև 1 թղթակից։

Նույն մոտեցումը կկիրառվի նաև «BBC News ադրբեջաներեն»-ի նկատմամբ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930