ՀՀ-ի հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում կդադարեն ֆլյուորոգրաֆիա անել

Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց, որ ՀՀ-ի հիվանդանոցներն ու պոլիկլինիկաները կդադարեն ֆլյուորոգրաֆիա անել, իսկ համապատասխան սարքավորումները դուրս կբերվեն շահագործումից։

Որոշումն ընդունվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ առողջապահության նախարարության եզրակացության, ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունը չի համապատասխանում ներկայիս բժշկագիտության պահանջներին։

Ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունն ունի ախտորոշման նվազ աստիճանի արդյունավետություն, գործնականում որոշ հիվանդությունների ժամանակ անհրաժեշտություն է առաջանում լրացուցիչ իրականացնել նաև ռենտգենաբանական կամ ճառագայթային այլ ախտորոշիչ հետազոտություններ:

Ինչպես նաև տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ մի քանի անգամ իջել է թվային ռենտգեն հետազոտման սարքերի կողմից առաջացրած ճառագայթային ծանրաբեռնվածությունը՝ հավասարվելով ֆլյուորոգրաֆ սարքի կողմից առաջացվող ծանրաբեռնվածությանը։ Նույն միտումը դիտվում է նաև համակարգչային տոմոգրաֆիայի դեպքում։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728