Skip to main content

ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Գերմանիա, Իսրայել, Սաուդյան Արաբիա և ԱՄԷ

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն փետրվարի 13-ին կմեկնի Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին, որտեղ նա միջազգային գործընկերների հետ կքննարկի ԱՄՆ-ի մի շարք առաջնահերթություններ:

ԱՄՆ պետքարտուղարության փոխանցմամբ՝ Մյունխենում գտնվող քարտուղար Ռուբիոն կմասնակցի նաև G7-ի արտգործնախարարների հանդիպմանը։

Այնուհետև նա, ըստ հաղորդագրության, փետրվարի 15-18-ը կմեկնի Իսրայել, Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրություններ:

«Ուղևորությունը կկենտրոնանա «Համաս»-ի գերությունից ամերիկացի և մյուս բոլոր պատանդների ազատագրման, Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի II փուլին անցնելու և Իրանի ռեժիմի և նրա վստահված անձանց ապակայունացնող գործողությունների դեմ պայքարի վրա», — նշված է հայտարարությունում:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031