Ունենք 110 հազար դուրս գրված էլեկտրոնային դեղատոմս, որից դեղատան կողմից սպասարկվել են մոտ 34 հազարը. նախարար

«Ունենք 110 հազար դուրս գրված էլեկտրոնային դեղատոմս՝ վճարովի հիմունքներով բաց թողնվող, որից փակված է, այսինքն՝ դեղատան կողմից սպասարկվել են մոտ 34 հազարը: Տեսնում եք՝ ինչպիսի ահռելի մեծ թիվ կա, որ բժիշկը դուրս է գրել դեղատոմսը, բուժառուն գնացել է, բայց նրանից չեն պահանջել դեղատոմսը, դեղը վաճառել են, և դեղատոմսը բաց է մնացել»:

Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի դիտարկմանը, թե դեղ գնելիս 90 տոկոս դեպքերում մարդը չի ունենում էլեկտրոնային դեղատոմս։

«Բոլոր այն դեպքերում, երբ կա թղթի վրա գրված կամ նշումով, թղթային տարբերակով դեղատոմս, մենք նաև խնդրել ենք, որ մեզ տրամադրեն դրանք, որպեսզի հետագծելիության սկզբունքով գնանք, հասկանանք՝ այնտեղ ինչն է խնդիրը»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ դեղատների համար էլեկտրոնային դեղատոմս պահանջելը պարտադիր է:

Ըստ նրա՝ բժիշկների նկատմամբ տեսչական մարմիններն են վարչարարություն իրականացնում, և տուգանվում են թե՛ բժիշկները, թե՛ դեղատները․ «Մենք հիմա աշխատում ենք, որ չհասնենք վարչարարության, այլ փորձենք տեխնիկական լուծումներով անհնար դարձնել ոչ էլեկտրոնային դեղատոմսով դեղի բացթողումը»։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728