Իլոն Մասկը կոչ է արել վերակազմավորել ՆԱՏՕ-ն

ԱՄՆ Կառավարության արդյունավետության վարչության (DOGE) ղեկավար, գործարար Իլոն Մասկը կոչ է արել վերակազմավորել Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ)։

Այս մասին նա գրել է X-ում՝ պատասխանելով ՆԱՏՕ-ի վերաբերյալ սենատոր հանրապետական Մայք Լիի գրառմանը։

Սենատորը նշել է, որ ՆԱՏՕ-ն անվանել է «հնացած», իսկ «սառը պատերազմի» դարաշրջանը՝ վաղուց ավարտված:

«ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է ամբողջական վերակազմավորում», — գրել է Մասկը։

Ամերիկացի միլիարդատերը նախկինում բազմիցս քննադատել է ԱՄՆ-ի անդրատլանտյան քաղաքականությունը և կոչ արել կրճատել Եվրոպայի պաշտպանությանն ուղղված ծախսերը: Գործարարը կարծում է, որ նման ծախսերն անընդունելի են՝ հաշվի առնելով Վաշինգտոնի բյուջեի զգալի դեֆիցիտը և աճող պետական ​​ծախսերը։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031