ԱՄՆ-ը կարող է փակել հյուպատոսությունները մի քանի երկրներում միջոցներ խնայելու համար. NBC

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է փակել մի քանի հյուպատոսություններ ամբողջ աշխարհում՝ պետդեպարտամենտի ծախսերը կրճատելու համար։ Այս մասին երեքշաբթի հայտնել է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Նրանց տեղեկացմամբ՝ խոսքը խաղաղօվկիանոսյան կղզիներում, Կանադայում եւ Մեքսիկայում, ինչպես նաեւ Եվրոպայում, մասնավորապես Գերմանիայում եւ Ֆրանսիայում հյուպատոսությունների մասին է։ NBC-ն նշել է, որ Թրամփն արդեն ծանոթացել է այս նախաձեռնությանը, սակայն դրա իրականացման ժամկետների մասին որոշում դեռ չի կայացվել։ Պետդեպարտամենտ իր հերթին հյուպատոսություններից տեղեկատվություն է խնդրել իրենց գործունեության մասին։

Հունվարի 20-ին Թրամփի երդմնակալությունից անմիջապես հետո միլիարդատեր Իլոն Մասկի Կառավարության արդյունավետության բարձրացման դեպարտամենտը (DOGE) սկսել է ԱՄՆ բյուջեի ծախսերի մասշտաբային աուդիտ։ Ընդհանուր առմամբ, գործարարն ակնկալում է պետական ​​ծախսերը կրճատել 2 տրլն դոլարով։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930