Խամենեին հանդիպել է «Համաս»-ի առաջնորդի հետ. Reuters

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին այսօր հանդիպել է «Համաս»-ի առաջնորդ Խալիլ ալ- Հայյայի և Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված պաղեստինյան խմբավորման երկու այլ ղեկավարների հետ։

Reuters-ի փոխանցմամբ՝ թեհրանյան հանդիպման վերաբերյալ որևէ այլ տեղեկատվություն չի հրապարակվել լուսանկարից բացի։

«Դուք հաղթեցիք սիոնիստական ռեժիմին և փաստացի նաև Ամերիկային և Աստծո բարեհաճությամբ թույլ չտվեցիք, որ նրանք հասնեն իրենց նպատակներից որևէ մեկին», — ասել է Խամենեին, ըստ Իրանի պետական հեռուստատեսության տարածած տեսանյութի։

Սա Թեհրանի ու պաղեստինյան խմբավորման ներկայացուցիչների առաջին հանդիպումն է Գազայի հատվածում հրադադարի հաստատումից ի վեր։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031