Ռոբերտ Քենեդի կրտսերը կդառնա նախարար, եթե հաստատվի Սենատի կողմից։ Վերջերս նրան լուսանկարել են ինքնաթիռում՝ կաթոցիչի միջոցով կոբալտ կապույտ հեղուկ ավելացնելով իր խմիչքին: Համացանցում կան կատակներ, թե դրանք «լիբերալների արցունքներ» են (կապույտը՝ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության գույնն է), սակայն բժիշկ փորձագետները պարզել են, որ դա մեթիլեն կապույտ է՝ քիմիական ներկ, որը երբեմն օգտագործում են դեղագործները: Գրում է BILD-ը։
Այլընտրանքային բժշկության շրջանակներում ենթադրվում է, որ նյութը բուժիչ ազդեցություն ունի և, իբր, դրական արդյունքներ է ցույց տվել դեմենցիայի, Լայմի հիվանդության և նույնիսկ քաղցկեղի բուժման մեջ: Ներկանյութը լավ համբավ ունի նաև «բիոհաքերների» շրջանում՝ ասվում է, որ մեթիլենը դանդաղեցնում է ծերացման գործընթացը: Միակ կողմնակի ազդեցությունը, ըստ նյութի կողմնակիցների, կապույտ մեզն է:
Ենթադրյալ «հրաշք դեղամիջոցի» ամենամոլի կողմնակիցներից մեկը դերասան Մել Գիբսոնն է, ով վերջերս պնդում էր, որ անբուժելի քաղցկեղով իր երեք ընկերները բուժվել են կապույտ հեղուկի օգնությամբ։ Նման հայտարարությունները վրդովմունք են առաջացնում բուժաշխատողների շրջանում։ Նրանք կասկածում են նյութի արդյունավետության վրա և զգուշացնում են, որ այն ինքնին կարող է քաղցկեղ առաջացնել։
Մեթիլենն ի սկզբանե օգտագործվել է հագուստի ներկման համար, որը սկիզբ է առել 19-րդ դարի վերջին: 1981 թվականին գիտնականներն այն օգտագործել են նաև մալարիայի բուժման համար։ FDA-ն հավանություն է տվել արյան հիվանդությունը բուժող նյութին, որը կոչվում է մետաէմոգլոբինեմիա:
Քենեդին ավանդական բժշկության մեծ քննադատ է: Օրինակ, նա պնդում է, որ մանկական պատվաստումները հանգեցրել են աուտիզմի աճի։ Նա նաև ցանկանում է արգելել խմելու ջրի մեջ ֆտորի օգտագործումը, թեև ֆտորը ամրացնում է ատամները։ Քենեդին մի անգամ կորոնավիրուսն անվանել է մի տեսակի կենսաբանական զենք, որը սպանում է հիմնականում սև ու սպիտակ մարդկանց: