Սպիտակ տունը 97%-ով կկրճատի USAID-ի անձնակազմն ամբողջ աշխարհում. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է կրճատել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աշխատակազմը մինչև 294 մարդ՝ ներկայումս այնտեղ աշխատող 10 000-ից։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ծրագրերին ծանոթ չորս աղբյուրներ։

Կրճատումները կանդրադառնան աշխատողների 97%-ի վրա։ Այսպիսով, ԱՄՆ ՄԶԳ աֆրիկյան բյուրոյում իրենց աշխատանքը կպահպանեն ընդամենը 12 մարդ, իսկ ասիական բյուրոյում՝ ութը, հրատարակությանը հայտնել են աղբյուրները։

«Դա սարսափելի է», — ասում է Ջոն Բրայան Էթվուդը, ԱՄՆ ՄԶԳ նախկին ադմինիստրատորը (1993-1999 թթ.): Նրա խոսքով՝ անձնակազմի զանգվածային կրճատումները գործնականում կկործանեն գործակալությունը։

Կոնգրեսի հետազոտական ​​ծառայության տվյալներով՝ USAID-ի 10,000 աշխատակիցների երկու երրորդն այժմ աշխատում է Միացյալ Նահանգներից դուրս:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728