ԱՄՆ գործադիր իշխանությունը դադարեցնում է ամերիկյան Politico, NYT և AP թերթերի ֆինանսավորումը

ԱՄՆ գործադիր իշխանությունը դադարեցնում է ամերիկյան Politico, The New York Times և Associated Press թերթերի ֆինանսավորումը։ Այս մասին X-ում հայտնել է Իլոն Մասկը, ով ղեկավարում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE):

Խոսքը բոլոր դեպքերում ԱՄՆ կառավարության տարբեր գերատեսչությունների կողմից այդ լրատվամիջոցների ծառայությունների թանկարժեք բաժանորդագրությունների վճարման մասին է։

Մասկի խոսքով՝ Պետդեպարտամենտը դադարեցրել է Associated Press-ին վճարումները, գանձապետարանը դադարեցրել է The New York Times-ի բաժանորդագրությունները, իսկ Ազգային Օդագնացության և տիեզերական հետազոտությունների վարչությունը (NASA) հրաժարվել է Politico-ի ծառայություններից:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031