Ուկրաինայի հարցով շփումները ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջև անցկացվում են առանձին գերատեսչությունների մակարդակով. Պեսկով

Ուկրաինայի հարցով շփումները Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների միջև անցկացվում են առանձին գերատեսչությունների մակարդակով, այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն, ընդգծելով, որ վերջին շրջանում այդ շփումները ինտենսիվացել են։

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Պեսկովն այսպես է արձագանքել Միացյալ նահանգների նախագահի այն հայտարարությանը, որ ԱՄՆ-ն ակտիվ բանակցում է թե՛ Կիևի ու թե՛ Մոսկվայի հետ։

Պեսկովը «դատարկ խոսքեր» է բնորոշել Ուկրաինայի նախագահի հայտարարությունը, թե պատրաստ են ուղիղ բանակցությունների նստել Պուտինի հետ։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031